Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Եթե մանդատը չկա, ես ի՞նչը դնեմ

Եթե մանդատը չկա, ես ի՞նչը դնեմ
30.11.2024 | 17:11

Ճիշտն ասած, ուզում էի հենց առաջին օրը մանդատս դնեի, բայց էդ անտերը չէի գտնում։

Էս մի շաբաթ ա՝ ման էի գալիս, ու էսօր նոր պարզվեց՝ ինչ ա եղել։

Դու մի ասա, վերջին անգամ դրել էի շալվարիս հետևի ջեբը, կնիկս էլ շալվարս լվացել ա ու մանդատիս հերը անիծել։

Հիմա ես չեմ՝ դուք եք․ եթե մանդատը չկա, ես ի՞նչը դնեմ։

Աղազար Հովիկյան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4792

Մեկնաբանություններ